18 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքական
Հոկտեմբերի 7-ին և 11-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017թ. առաջնության վերջին 2 հանդիպումները՝ համապատասխանաբար հյուրընկալվելով Լյուքսեմբուրգի և սեփական հարկի տակ ընդունելով Ուելսի հավաքականներին:
Պատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 3-ից կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը հավաքական է հրավիրել հետևյալ 18 ֆուտբոլիստներին.
[b]Դարպասապահներ
[/b]Արման Մելիքսեթյան «Արարատ»
Գրիգոր Մակարյան «Բանանց»
[b]Պաշտպաններ
[/b]Արամ Շահնազարյան «Փյունիկ»
Արմեն Մանուչարյան «Փյունիկ»
Սերոբ Գրիգորյան «Փյունիկ»
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»
Համլետ Ասոյան «Գանձասար-Կապան»
Գևորգ Խուլոյան «Բանանց»
[b]Կիսապաշտպաններ
[/b]Գոռ Աղբալյան «Հերակլես» (Հոլանդիա)
Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա)
Ալիկ Առաքելյան «Փյունիկ»
Պետրոս Ավետիսյան «Փյունիկ»
Հակոբ Հակոբյան «Բանանց»
Ալեքսանդր Հովհաննիսյան «Բանանց»
Նաիրի Մինասյան «Բանանց»
[b] Հարձակվողներ
[/b]Ռազմիկ Հակոբյան «Փյունիկ»
Էրիկ Պետրոսյան «Փյունիկ»
Օրբելի Համբարձումւյան «Բանանց»