211652_close_icon
views-count1750 դիտում article-date 18:25 19-05-2014

Հայաստանի առաջնությունից ազգային հավաքական են հրավիրվել 10 ֆուտբոլիստներ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրավեր էր ուղարկել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու այն ֆուտբոլիստներին, որոնք հանդես են գալիս արտերկրում: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, Բեռնար Շալանդը առաջիկա ընկերական խաղերին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին է հրավիրել Հայաստանի առաջնությունում հանդես եկող հետևյալ ֆուտբոլիստներին. Գևորգ Կասպարով (Միկա) Արսեն Բեգլարյան (Գանձասար) Հովհաննես Համբարձումյան (Բանանց) Գագիկ Դաղբաշյան (Բանանց) Հրայր Մկոյան (Շիրակ) Վարազդատ Հարոյան (Փյունիկ) Տարոն Ոսկանյան (Փյունիկ) Արթուր Յուսպաշյան (Փյունիկ) Ալեքս Հենրիկե Դա Սիլվա (Միկա) Ռումյան Հովսեփյան (Բանանց) Ավելացնենք, որ Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը չի ընդգրվել մարզական հավաքին մասնակցող ֆուտբոլսիտների թվում մկանային վնասվածքի պատճառով:

Նմանատիպ նյութեր