Ռուս զինվորականները 1.5 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Հալեպ
Ռուս զինվորականները 1.5 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Սիրիայի Հալեպ քաղաք, հաղորդում է Interfax-ը։
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչ Դանիիլ Ռիչկովը նշել է, որ օգնությունը հասցվել է այն շրջաններին, որտեղ շատ են փախստականները, զոհվածների ընտանիքները և խաղաղ բնակիչները։
300 ընտանիք ստացել է սննդային փաթեթներ՝ մսի և ձկան պահածոներ, 1ա-ական փաթեթ ալյուր, բրինձ, շաքարավազ և այլ մթերք, ինչպես նաև շամպուն և օճառ։ Օգնությունը տրվել է տեղի իշխանությունների ուղղորդմամբ։
Նրա խոսքով՝ հումանիտար օգնության տրամադրումը Հալեպին շարունակական է լինելու։