211652_close_icon
views-count3221 դիտում article-date 11:58 01-10-2016

«Զենիթը» դարձավ Եվրոպայի ամսվա ամենաարդյունավետ ակումբը` շրջանցելով «Բորուսիային» և «Բարսելոնային»

Ռուսական «Զենիթը» սեպտեմբերին դարձավ եվրոպական 7 թոփ-առաջնությունների ամենաարդյունավետ ակումբը: Նախորդ ամիս սանկտ-պետերբուգցիները 6 խաղում 25 գոլ են խփել` հաղթելով «Արսենալին» (5:0), «Մաքաբիին» (4:3), «Ռուբինին» (4:1), «Տամբովին» (5:0) և ոչ-ոքի խաղալով «Անժիի» հետ (2:2): Արդյունավետությամբ երկրորդը Դորտմունդի «Բորուսիան» է (22 գոլ 6 խաղում), երրորդը` «Բարսելոնան» (21/6), «Մանչեսթեր Սիթին» (18/6), «Լիվերպուլը» (14/4):

Նմանատիպ նյութեր