«Վոլֆսբուրգը» հաղթեց «Բորուսիային» և առաջին անգամ դարձավ Գերմանիայի գավաթակիր
Գերմանիայի գավաթի եզրափակիչում «Վոլֆսբուրգը» 3:1 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային» և առաջին անգամ իր պատմության մեջ դարձավ Գերմանիայի գավաթակիր:
Հանդիպումը հաջող սկսվեց «Բորուսիայի» համար, որը Օբամեյանգի գոլի շնորհիվ բացեց հանդիպման հաշիվը:
Սակայն մինչև ընդմիջում «Վոլֆսբուրգը» ոչ միայն հավասարեցրեց հաշիվը, այլ նաև խփեց ևս երկու գոլ և առաջին խաղակեսից հետո առջևում է 3:1 հաշվով:
Երկրորդ խաղակեսում «Բորուսիան» տարածքային մեծ առավելություն ուներ, մի շարք գոլային պահեր ստեղծեց, սակայն այդպես էլ չկարողացավ գրավել Բենալյոյի պաշտպանած դարպասը: Խաղն այդպես էլ ավարտվեց՝ 3:1:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում էր և խաղաց առանց փոխարինման:
Հիշեցնենք, որ այս հանդիպումը Յուրգեն Կլոպի համար վերջինն էր «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում:
Գերմանիայի գավաթի եզրափակիչ
[b]«Բորուսիա Դ.» - «Վոլֆսբուրգ»՝ 1:3[/b]
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ՝ 5 – Լուիս Գուստավո՝ 22, Կևին Դե Բրույնե՝ 33, Բաս Դոստ՝ 38