Իբրահիմովիչը խաղի ժամանակ բարկացել է Ռունիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Զարյա» հանդիպման (1:0) ժամանակ տեսախցիկները ուշագրավ պահ են արձանագրել:
Խաղավերջում մանկունյանցիների հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը դժգոհ է մնացել թիմակից Ուեյն Ռունիի գործողություններից, որը մրցակցի խաղացողին պրեսինգի չի ենթարկել:
Նաև Ռունիի ֆունկցիոնալ պատրաստականությունն է պատճառը, որ նա վերջին խաղերում դուրս է մնացել թիմի հիմնական կազմից: