211652_close_icon
views-count3937 դիտում article-date 23:32 10-11-2015

Լեգենդար մարզիչը սիմուլյացիայի համար բարկացել է իր ֆուտբոլիստի վրա. տեսանյութ

Ուշագրավ միջադեպ է գրանցվել Ռումինիայի առաջնության «Աստրա»-«Վիիտորուլ» հանդիպման ժամանակ: Խաղի 41-րդ րոպեին «Վիիտորուլի» կիսապաշտպան Ռոմարիո Բենզարը մրցակցի հետ գնդակի համար պայքարում վայր է ընկել՝ դիմելով սիմուլյացիայի: Ֆուտբոլիստին շտապ մոտեցել են բժիշկները, սակայն թիմի գլխավոր մարզիչ, լեգենդար ռումինացի ֆուտբոլիստ Գեորգ Հաջին զայրացել է իր խաղացողի վարքագծից և բժիշկներին հեռացնելով, Բենզարին ստիպել է ոտքի կանգնել և շարունակել խաղը, ինչն էլ բրազիլացին վայրկենական արել է: Նշենք, որ չեմպիոնության համար կարևոր այս հանդիպումը «Վիիտորուլը» պարտվել է 1:2 հաշվով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր