211652_close_icon
views-count5539 դիտում article-date 12:44 30-09-2016

Հռոմի պապը սկսում է այցելությունը Վրաստան ու Ադրբեջան

Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այսօր սկսում է իր եռօրյա այցելությունը Վրասըն ու Ադրբեջան։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, հաղորդագրություն է տարածել Վատիկանի մամուլի ծառայությունը։ Այցի շրջանակներում Պապը կհանդիպի երկու երկրների քաղաքական գործիչների, ինչպես նաև կրոնական առաջնորդների հետ։ Այսօր Ֆրանցիսկոս պապը կմեկնի Վրաստան։ Օդանավակայանում դիմավորելու հանդիսավոր արարողությունից հետո նա կուղևորվի Նախագահական պալատ, որտեղ կհանդիպի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին։ Նախագահական նստավայրից Պապը ողջույնի խոսքով կդիմի այդ երկրի իշխանություններին, քաղաքացիներին ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին։ Հոկտեմբերի 1-ին նա Միխայիլ Մեսխի Պապի անվան մարզադաշռում կկատարի սուրբ պատարագ, որից հետո հանդիպում կունենա վրաց կաթոլիկ հոգևորականների ու եկեղեցու սպասավորների հետ։ Հակտեմբերի 2-ին Պապը Թբիլիսիից կմեկնի Բաքու։ Օդանավակայանից նա միանգամից կուղևորվի Բաքվի Սուրբ Աստվածամոր տաճար, որտեղ կմատուցի Սուրն պատարագ։ Իսկ հետո ծրագրված են Պապի հանդիպումները նախագահ Իլհամ Ալիևի, Կովկասի մուսուլմանների միության ղեկավարության, Ռուս ուղղափառ եկեղեցու և հրեական համայնքի ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր