Հռոմի պապը հոկտեմբերի 2-ին կայցելի Ադրբեջան
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատրաստվում է հոկտեմբերի 2-ին ժամանել Ադրբեջան։
Ինչպես հաղորդում է vesti.az կայքը, այցի շրջանակներում Պապը պատարագ կմատուցի Բաքվի Սուրբ Կույս Մարիամ կաթոլիկ եկեղեցում։
Նա նաև հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, այնուհետև՝ Կովկասի մուսուլմանների վարչության անդամների, ռուսական ուղղափառ եկեղեցու և հրեական համայնքի ներկայացուցիչների հետ։
Նույն օրը Պապը կվերադառնա Վատիկան։