211652_close_icon
views-count4382 դիտում article-date 17:11 30-09-2016

Հռոմի պապը ժամանել է Վրաստան. Վրաց ուղղափառ հոգևորականները բողոքի ցույց են կազմակերպել

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: Պապին դիմավորել են Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ կնոջ հետ, Վրաց պատրիարք Իլյա 2-րդը, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, կառավարության անդամներ, Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան: Միևնույն ժամանակ Թբիլիսիի օդանավակայանից ոչ հեռու անցկացվել է բողոքի ցույց, որին մասնակցել են վրաց ուղղափառ եկեղեցու մոտ 100 հոգևորական և հավատացյալ: Նրանք պարզել են վրացերենով ու անգլերենով պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Վատիկանը հոգևոր ագրեսոր է»: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վրաստանում կանցկացնի 3 օր: Այնուհետև՝ հոկտեմբերի 2-ին կմեկնի Ադրբեջան:

Նմանատիպ նյութեր