211652_close_icon
views-count2951 դիտում article-date 09:39 30-09-2016

«Թեղուտ»-ի պոչամբարը՝ թանկարժեք նվեր Լոռիին. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Լոռին, ինչպես Հայաստանի այլ մարզեր, հանքարդյունաբերությունից տուժածներից է։ 2 տարի առաջ, երբ «Թեղուտ» ՓԲԸ-ն սկսեց շահազործել պղնձամոլիբդենային հանքավայրը, այս ընկերության գործարանի պոչաձբարը գլխացավանք դարձավ գյուղացիների համար։ Ընկերությունը առայժմ պոչամբարի մի փոքր հատվածում է պատվար կառուցել: Գյուղացիներն ասում են՝ պոչամբարից պոչանքը հոսում է Շնող գետ, ու պոչանքով ողողված գետի ջրերով ոռոգում են իրենց այգիները։ Մեզ հետ զրույցում գյուղացիները վստահեցրին, որ արդեն 1 տարի է՝ իրենց այգիները ոռոգելուց հետո հողի մակերեսին սպիտակ նստվածք է աոաջանում։ Թեև որևէ ուսումնասիրություն չկա, թե այն ինչի արդյունք է, բայց գյուղացիների մի մասը կասկածում է։ Նրանք վստահ են, որ սա պոչանք է, չնայած մի մասն էլ համոզված է, որ Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի «շնորհքն» է»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր