62171 դիտում
11:15 21-06-2019
Լարված իրավիճակ Լոռու մարզում. վաղ առավոտվանից մեծ թվով գյուղացիներ՝ ի նշան բողոքի, փակել են դեպի Թեղուտ գյուղ և «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 21-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ժամը 05։00-ից Շնող և Թեղուտ համայնքների բնակիչները փակել են դեպի Թեղուտ գյուղ և «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը և արդարացիորեն բարձրաձայնում են իրենց խնդրի մասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները պահանջում են, որպեսզի «Թեղուտ» ՓԲԸ-ն կատարի իր խոստումը՝ այն է առաջնահերթության կարգով ընկերությունում աշխատողների ընդունի համայնքի բնակիչներից։
Նրանք նաև պահանջում են, որպեսզի ընկերության ղեկավարությունից որևէ մեկը հանդիպի իրենց հետ։
Նշված վայր են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի և դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։
Տեղում է նաև Շնող-Քարկոպ-Թեղուտ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։ Վերջինս գյուղացիներին վստահեցրեց, որ մինչև երկուշաբթի ընկերության ղեկավարության հետ կքննարկի բարձրացված հարցը և այդ օրը հստակ պատասխան կտա, և եթե պատասխանը չբավարարի բնակիչներին, ապա ինքը ևս կկանգնի գյուղացու կողքին և հարցը կբարձրաձայնի։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ չնայած հորդառատ անձրևին, բողոքի ակցիայի մասնակիցները չեն պատրաստվում բացել ճանապարհը։ Իսկ «Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակիցները, ովքեր որ չեն հասել աշխատանքի վայր՝ ճանապարհի փակման պատճառով, ստիպված վերադարձել են իրենց տները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2047 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)