Կրասնոյարսկում ոսկու հանքի պոչամբարը փլուզվել է. կան բազմաթիվ զոհեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Շչետինկինո բնակավայրի մոտ փլուզվել է Սեյբա գետի վրա գտնվող ոսկու կորզման հանքի տեխնոլոգիական պոչամբարը, որը հեղեղել է շրջակա տարածքները:
Հեղեղը գործնականում սրբել է աշխատակիցների երկու ժամանակավոր հանրակացարանները:
Երկրամասի ղեկավար Յուրի Լապշինի խոսքերով, բնակավայրում ապրում էր մոտ 180 մարդ, որից 74 աշխատակիցներ բնակվում էին հանրակացարաններում:
Աղետի պատճառով առնվազն 15 հոգի զոհվել է, ևս 13-ի ճակատագիրն անհայտ է: 16 հոգի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ ծանր, ուղղաթիռներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Ոսկու կորզման հանքի աշխատակիցների ավանը գտնվում է բավական բարդ հասանելի տարածքում: Նրանց էվակուցանելու համար գործի են դրվել 6 Մի-8 ուղղաթիռ:
Այժմ տարվում է նախաքննություն: Հայտնի է դարձել, որ հանքը բազմաթիվ կեղծ փաստաթղթերով է գործել, իսկ պոչամբարը կառուցվել է շինարարական բոլոր հնարավոր նորմերի խախտումով: