Օգնության են հասել փրկարարները
Սեպտեմբերի 29-ին, ժամը 14.23-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 12/2 հասցեում գտնվող բենզալցակայանում տեղի է ունեցել դիզ վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ռետինե խողովակի վնասվելու հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք (մոտ 150 լիտր)։
Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։