Դժգոհ է ՀՀԿ-ն՝ շահում է հասարակությունը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Շատ վատ է, եթե ՀՀԿ-ում կառավարության փոփոխությունից դժգոհներ չկան: Որովհետև իրավիճակը Հայաստանում վաղուց է շատ հստակ և հասկանալի. կամ պետք է դժգոհ լինի հասարակությունը, կամ պետք է դժգոհ լինի ՀՀԿ-ն:
Մինչև այսօր դժգոհ է եղել հասարակությունը: Եվ եթե սրանից հետո ՀՀԿ-ն դժգոհ չլինի, եթե ՀՀԿ-ն դժգոհ լինելու պատճառներ չունենա, եթե ՀՀԿ-ում բառի լայն, նեղ, բուն թե պատկերավոր իմաստով նեղացածներ չլինեն, ուրեմն դա նշանակում է, որ ոչ մի փոփոխություն էլ չի լինելու և դժգոհ շարունակելու է մնալ հասարակությունը, նեղացած շարունակելու է մնալ Հայաստանի քաղաքացին, կամ Հայաստանի քաղաքացին շարունակելու է դժգոհ ու նեղացած գնալ այս երկրից, պետությունից: Ամեն ինչ առավել քան հստակ է:
Այսպիսով, ՀՀԿ-ի դժգոհությունը ներկայիս՝ նոր կառավարության և վարչապետի գործունեության ինդիկատորն է: Դժգոհ է ՀՀԿ-ն, շահում է հասարակությունը, և հակառակը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]