4318 դիտում
23:27 20-09-2016
Երբ հաշմանդամություն ունեցող մարդիկ դառնում են հասարակության լիիրավ անդամ՝ շահում է ողջ հասարակությունը. «Լայֆ» ծրագիրն ամփոփում է կատարված աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (Լայֆ) ծրագրի փակման արարողությունը:
«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը 2012-ից իրականացնում է «Լայֆ» ծրագիրը, որի նպատակն է խթանել հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքի հավասար պայմանների ու հնարավորությունների ստեղծումը և մատչելիության ապահովումը՝ որպես մարդու հիմնարար իրավունք:
Ծրագրի ռազմավարական նպատակն էր մշակել արդյունավետ մոդել` հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի և միջին մասնագիտական կրթության հնարավորությունների ապահովման համար:
Միջոցառման ներկաներին ողջույնի խոսք ուղղեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը և «Սեյվ դը չիլդրեն» հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Ստեփանյանը: Դ. Գրիսերը մասնավորապես նշեց.
- Հաշվանդամություն ունեցող անձինք հաճախ են բախվում խոչընդոտների ու դուրս մնում հասարակությունից: Սակայն նրանք ցուցաբերում են հսկայական ջանքեր՝ հաջողությունների հասնելու համար: Երբ հաշմանդամություն ունեցող մարդիկ դառնում են հասարակության լիիրավ անդամ, մասնակցում կամ առաջնորդում են հասարակական գործընթացներ, ապա այս դեպքում շահում է ողջ հասարակությունը:
Տիկին Գրիսերը նաև ողջունեց ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը:
ՀՀ ԱԻ նախարարությունը միակ պետական կառույցն է, որտեղ աշխատում է 30-ից ավելի սայլակավոր հաշմանդամ: Համակարգում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի և տեղաշարժման համար: «Լայֆ» ծրագրի աջակցությամբ նախարարության երկրորդ մասնաշենքում կառուցվել է վերելակ, որպեսզի սայլակավոր հաշմանդամ աշխատակիցները հնարավորություն ունենան օգտվել նաև մարզադահլիճից:
Միջոցառմանը ելույթ ունեցավ «Փարոս» երգչախումբը, որտեղ հանդես են գալիս նաև ՀՀ ԱԻՆ աշխատակցուհիները:
«Լայֆ» ծրագրի առաջին փուլն իրականցվել է Երևանում և ՀՀ չորս մարզերում, իսկ 2015 թ.փուլն ընդգրկել է արդեն Հայաստանի ողջ տարածքը: Այդ ընթացքում հաշմանդամություն ունեցող 948 անձ ապահովվել է մշտական աշխատանքով, միջին մասնագիտական 44 կրթական հաստատություններում պայմաններ են ստեղծվել ներառական կրթության համար, հաշմանդամություն ունեցող 900 անձ ստացել է մասնագիտական կրթություն, ստեղծվել է 19 սոցիալական ձեռնարկություն:
[b]
ՀՀ ԱԻՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
2519 դիտում
21:57 26-05-2016
Սիրիահայերը դարձել են մեր հասարակության լիիրավ անդամ. Սփյուռքի նախարար
Այս բաժնից
736 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1030 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
661 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան