2507 դիտում
08:29 25-08-2015
Իրականում փոխվել է ոչ թե ոստիկանությունը, այլ հասարակությունը, միայն ու միայն հասարակությունը. ՀԺ
«Հայկական ժամանակը» գրում է. «Նախորդ շաբաթ օրվա իրադարձությունները գործնականում ցույց տվեցին, թե հուլիսի վերջին օրերին Բաղրամյան պողոտայում ինչու էր այդքան պրկված ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։
Ուրբաթ օրը, ինչպես տեղեկացրել ենք, Վլադիմիր Գասպարյանի հիմնադրած ոստիկանական «հրեշտակների» ստորաբաժանման ավագ լեյտենանտը, որ ինչպես հետագայում պարզվեց՝ 30-ամյա Արթուր Վարդգեսյանն է, «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության կազմակերպած հավաքի ժամանակ [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/22/62457/][b]ապտակել էր[/b][/url] հավաքի մասնակից 67-ամյա Հակոբ Նազարյանին։
Այդ պահը ֆիքսել էր armtimes.com–ի տեսախցիկը, և տեսանյութը մեր կայքում տեղադրելուց հետո կայծակնային արագությամբ տարածվեց ողջ համացանցում։ Նյութը ֆեյսբուքյան իրենց Էջերում տեղադրում էին շարքային քաղաքացիներ, մտավորականներ, լրագրողներ, տարբեր զբաղմունքի և մասնագիտության տեր մարդիկ, քաղաքականացված և չքաղաքականացված քաղաքացիներ, ու նկատելի էր, որ մարդիկ ոչ թե ուղղակի հետաքրքիր տեսանյութով են տարված, այլ նրանք ընդվզում են բառիս բուն իմաստով։ Եվ շատ արագ, գործնականում հաջորդ օրը վաղ առավոտյան ոստիկանությունը պաշտոնական լուր տարածեց, որ քաղաքացուն ապտակած ոստիկանի լիազորությունները ոստիկանության պետի որոշմամբ դադարեցված են և նշանակված է ծառայողական քննություն։
Զուտ տեխնիկապես ոստիկանության պետի այս որոշումների մեջ ոչ մի արտառոց բան չկա։ Ոմանք նույնիսկ համոզված են, որ այս մի գործն էլ կմոռացվի, կանցնի–կգնա։ Հիմա սա նույնիսկ Էական չէ։ էականը այն ֆոնն է, այն մթնոլորտը, որ հաջորդեց ապտակի մասին տեսանյութի տարածմանը։ Ակնհայտ էր, որ եթե արագ ինչ-որ քայլեր չձեռնարկվեն, հաջորդ մեկ-երկու օրերին Երևանում կարող է ձևավորվել նոր Բաղրամյան պողոտա։ Հիմա ի՞նչ կապ ունի այս ամենը Ոստիկանության պետի հուլիսվերջյան պրկվածության հետ։ Կապը այն է, որ օրինակ Վլադիմիր Գասպարյանը Վարդգեսյանի լիազորությանները դադարեցրեց ոչ թե այն պատճառով, որ այդպես էր ուզում, այդպես էր համարում ճիշտ, այլ որովհետև՝ հասկացավ, որ չի կարող այդպես չանել, որովհետև դրա հետևանքները ծանր կլինեն։ Եթե նույնիսկ ընդունենք, որ Վլադիմիր Գասպարյանը այդպես ուզում էր, եթե նույնիսկ ընդունենք, որ բոլոր դեպքերում Վլադիմիր Գասպարյանը այդպես կվարվեր, կոնկրետ այս դեպքում նա գիտի, եթե նույնիսկ ուզենար, չէր կարող այլ կերպ վարվել։ Հենց սա է Գասպարյանի պրկվածության պատճառը. Երրորդ հանրապետության ոչ մի ոստիկանապետ այսպիսի վիճակում չի եղել, որ ստիպված լինի ինչ-որ բան անել, որովհետև դա չանելը կարող է ծանր հանրային հակազդեցության արժանանալ։
Իշխանական ներկայացուցիչները այսպիսի իրավիճակների մասին խոսելիս փորձում են ցույց տալ, թե ոստիկանությունն է փոխվել, իշխանությունն է փոխվել։ Այդ ամենը, իհարկե, այդպես չէ. իրականում փոխվել է հասարակությունը, միայն ու միայն հասարակությունը, մեր հասարակությունը դարձել է ավելի պինդ, ավելի կենսունակ, ավելի ուշադիր և սեփական իրավունքների նկատմամբ ավելի հետետղական։ Իսկ Վլադիմիր Գասպարյանը պրկված է, որովհետև հասկանում է, որ այսպիսի հասարակության պայմաններում շատ մեծ հավանականությամբ կարող են ստեղծվել իրավիճակներ, երբ ոստիկանությունը իր հազարավոր ներկայացուցիչներով, զորքով, զենքով, զրահով չկարողանա ոչինչ անել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1246 դիտում
10:03 03-03-2015
Մենակ իրականում մնացել է ոչ թե ՀԱԿ-ը կամ որևէ այլ կուսակցություն, այլ հասարակությունը. 168 Ժամ
1958 դիտում
10:41 08-05-2019
Փոխվել է - չի փոխվել․ «Առավոտ»
2429 դիտում
11:02 22-10-2019
Հայաստանում 2 բան փոխվել է դեպի լավը. մնացած հարցերում առանձնապես ոչինչ չի փոխվել․ «Առավոտ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը