OPEC-ում պայմանավորվածություն է ձեռք բերվել նավթի արդյունահանումը կրճատելու շուրջ
OPEC-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) անդամ պետությունները նախօրեին Ալժիրում կայացած ոչ պաշտոնական հանդիպմանը որոշում են կայացրել ոչ մեծ չափով նավթի արդյունահանումը կչճատելու շուրջ։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Ria Novosti-ն, հայտնել է Նիգերիայի նավթի նախարար Էմմանուել Կաչիկվուն։
Որոշումն ընդունելու մասին տեղեկությունը հաստատել է նաև Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն։
«Այսօր OPEC-ը բացառիկ որոշում կայացրեց, 2.5 տարի անց համաձայնություն ձեռք բերվեց այն մասին, թե ինչպես կառավարել շուկաները»,-մեջբերում է Reuters գործակալությունը Զանգանեի խոսքը։
Արդյունահանման ծավալները սահմանափակվելու են օրականա 32.5-33 մլն բարելով։ Ներկա պահին այդ երկրներն օրական արդյունահանում են 33.24 մլն բարել նավթ։