OPEC-ը նավթի արդյունահանումը կրճատել է մինչև եռամսյա նվազագույնի մակարդակ
OPEC-ը (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) նավթի արդհունահանման մակարդակը նվազեցրել է եռամսյա նվազագույն մակարդակի և չի բացառվում, որ կազմակերպության անդամ երկրները պատրաստ են գնալ արդյունահանման սառեցման գործարքին, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով OPEC-ի զեկույցի տվյալները, փոխանցում է rosbalt.ru-ն։
Օգոստոսին նավթի արդյունահանման ընդհանուր մակարդակը նվազել էր օրական մինչև 200 հազար բարելով՝ հասնելով օրական մինչև 33 մլն բարելի։ Ցուցանիշները եղել են վերջին 3 ամիսներին գրանցված ամենացածրը։
Թերթը նշում է, որ դա տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Քուվեյթի ու Քաթարի կողմից նավթի արդյունահանումը կրճատելու հետևանքով։
OPEC-ում չեն բացառում, որ նավթի սառեցման գործարքը կարող է կնքվել հոկտեմբերին Ալժիրում ընթանալիք բանակցություններում, որտեղ փորձելու են ուղիներ փնտրել շուկայում կայունությունը պահպանելու ուղղությամբ։