211652_close_icon
views-count4546 դիտում article-date 14:44 28-09-2016

Աշխարհի 10 ամենաթանկարժեք նկարները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վան Գոգի արվեստը ժամանակին չի գնահատվել. նրա գործերը համաշխարհային ճանաչման են արժանացել շուրջ 100 տարի անց։ Նկարչի ստեղծագործությունն արտացոլել է եվրոպական մշակույթի պատմության բարդ, բեկումնային շրջանը։ Վան Գոգի գործերից պահվում են աշխարհի լավագույն թանգարաններում (Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի, Կրյոլլեր-Մյուլլերի պետական, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Օգյուստ Ռոդենի և այլն)։ Վան Գոգի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա։ Վան Գոգն ապրել և ստեղծագործել է՝ հոգեպես տառապելով։ Նրա հիվանդության հարցը և դրա անդրադարձն իր աշխատանքների վրա առ այսօր վիճաբանություններ են առաջացնում. ավելի քան 150 հոգեբույժներ փորձել են անուն գտնել նկարչի հիվանդության համար և առաջարկվել են 30 տարբեր ախտորոշումներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր