Բրիտանական Football Daily պարբերականը կազմել է աշխարհի ամենաթանկարժեք պաշտպանների լավագույն տասնյակը: Բոլոր ժամանակների ամենաթանկարժեք պաշտպան է համարվում «Չելսի»-ի նախկին խաղացող Դավիդ Լուիս, ով վերջերս է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ: Ֆրանսիական ակումբը Բրազիլիայի հավաքականի խաղացողի տրանսֆերի համար վճարել է 50 մլն ֆունտ: