4062 դիտում
15:06 27-09-2016
Ագրեսիվ մարքեթինգային քաղաքականություն իրականացնելու դեպքում կունենանք լավ արդյունք. Մ. Ապրեսյան
Ավելի ակտիվ և ագրեսիվ մարքեթինգային քաղաքականություն իրականացնելու դեպքում կարող ենք ունենալ ավելի լավ արդյունք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Հարցին, թե ինչի՞ց հետո է հնարավոր ռեալ աճ գրանցել, ի՞նչ չի արվում, որը կարող է տուրիզմի զարգացման լուրջ խթան դառնալ, ֆինանսական միջոցների՞ խնդիր է, թե՞ Հայաստանի գրավչության, Մեխակ Ապրեսյանն ասաց, որ զբոսաշրջության աջակցության ծառայությունների ամենամյա զարգացման ծրագրերի բյուջեն կազմում է 400 հազ. դոլար:
Ապրեսյանը նշեց, որ ավելի շատ ֆինանսական միջոցների դեպքում ավելի շատ հնարավորություններ են լինում. «Կա հետազոտություն, որն իրականացվել է տասնյակ երկրներում, համաձայն որի՝ միջինը 1 զբոսաշրջիկի հաշվով 4-6 դոլար ծախսում են միայն մարքեթինգի համար, բայց դա բոլոր երկրներին չի վերաբերում, այլ նրանց, որոնք խիտ բնակեցված են և զբոսաշրջիկների մեծ թիվ ունեն: Ավելի ակտիվ և ագրեսիվ մարքեթինգային քաղաքականություն իրականացնելու դեպքում կարող ենք ունենալ ավելի լավ արդյունք, միայն գումարի չափը չէ»:
Նմանատիպ նյութեր
8776 դիտում
22:40 16-03-2017
«Գաղտնի գնորդ»-ը մարքեթինգային հետազոտությունների մաս է կազմում․ հետաքրքիր տեղեկություններ
4695 դիտում
20:32 01-11-2017
Մեկնարկ է տրվել Լիբանանում և Արաբական ծոցի երկրներում զբոսաշրջային Հայաստանի լայնածավալ մարքեթինգային արշավին
Այս բաժնից
2035 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
565 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
532 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի