Հիանալի համագործակցության հեռանկար է բացվում Իրան-Հայաստան-Վրաստան հարթակում. Մեխակ Ապրեսյան
                        Հայաստանի համար լավ համագործակցության հեռանկար է բացվել Իրան-Հայաստան-Վրաստան հարթակում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Հիշեցնենք, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո ընկած մոտ 20 օրերի ընթացքում տարբեր իրանագետների ու փորձագետների կողմից հաճախ են հնչում: Մասնավորապես, տնտեսագետ Արտակ Մանուկյանը օրերս հայտնելով, որ տարեկան Իրան այցելում է 4.7 միլիոն զբոսաշրջիկ, ավելացրել էր, որ շ տեսանելի ապագայում Հայաստանը սա  կարող է դիտել որպես գերակա տնտեսական ուղղություն: Եվ  այս տեսանկյունից կանխատեսվել էր, որ առաջին բանը, համատեղ` Հայաստան-Իրան-Վրաստան այցելությունների զբոսաշրջային փաթեթի ստեղծումն է լինելու:
 
Նախկինում դրա համար կարող էր սահմանափակում հանդիսանալ տուրիստների բանկային քարտերի գործածման սահմանափակումը Իրանի տարածքում: 
Ինչևէ, ըստ Մեխակ Ապրեսյանի՝ շատ կարևոր է ռուսական շուկայի ուղղությամբ աշխատանքը, եթե նկատի ունենանք, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների շուրջ 45 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին:  Հեռնակարային է դիտվում նաև Չինաստանը:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստան կմտնեն նոր ավիըանկերություններ, իսկ մինչ այդ շուկա են  վերադարձել «Չեխական ավիաուղիներն» ու լեհական LOT-ը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

