4698 դիտում
20:32 01-11-2017
Մեկնարկ է տրվել Լիբանանում և Արաբական ծոցի երկրներում զբոսաշրջային Հայաստանի լայնածավալ մարքեթինգային արշավին
Հայաստանի, Լիբանանի և Սիրիայի միջև առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով հոկտեմբերի 26-31-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը եղել է Լիբանանում ու Սիրիայի Արաբական Հանրապետությունում:
Պատվիրակության կազմում էին հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, Դեր Էզ-Զորում ՀՀ պատվավոր հյուպատոս Սուրեն Վարդանյանը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանը:
Այցով, ըստ էության, մեկնարկ է տրվել Լիբանանում և Արաբական ծոցի երկրներում զբոսաշրջային Հայաստանի լայնածավալ մարքեթինգային արշավին։ Նպատակը՝ Հայաստանի և Լիբանանի, ինչպես նաև Հայաստանի ու Սիրիայի միջև զբոսաշրջային կապերի խթանում ու ամրապնդում, Հայաստանի՝ որպես զբոսաշրջային ուղղության ճանաչելիությանն ուղղված միջոցառումների ծրագրի, համատեղ տեղեկատվական քաղաքականության մշակում։ Աշխատանքային օրակարգում ընդգրկված էին եղել պետական գործիչներ, դիվանագիտական օղակների ներկայացուցիչներ, գործարարներ, լրագրողներ, կրոնական համայնքների ղեկավարներ և հասարակական գործիչներ։ Տեղեկատվական արշավի մեկնարկը տրվել է հոկտեմբերի 25-ին։ Արդյունքում, հոկտեմբերի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում․
տպագրվել է 14 հոդված արաբական և 4 հոդված հայկական մամուլում,
հեռարձակվել է 2 ռադիոհաղորդում «Սևան» և «Վանա Ձայն» ռադիոկայաններով,
հեռարձակվել է 3 հարցազրույց արաբական հեռուստաալիքներով (www.lebanondebate.com, Al Jadeed, Al Mayadeen), որոնցով հեռարձակվել է նաև Հայաստանի զբոսաշրջային հոլովակը բազմամիլիոնանոց արաբական շուկայի համար։
կազմակերպվել է շնորհանդես 18 առաջատար զբոսաշրջային օպերատորների համար,
կազմակերպվել է շնորհանդես Գործարար համաժողովի շրջանակներում, որին ՀՀ ԶՊԿ նախագահ Զարմինե Զեյթունցյանը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային ներուժը և ներդրումային գրավչությունը։
Լիբանանի, թիրախավորումն որպես զբոսաշրջային շուկա, ունի լուրջ տնտեսական և պատմական նախադրյալներ, մասնավորապես՝ արտագնա ճամփորդության մեծ ցուցանիշը, քրիստոնեական մեծ համայնքի առկայությունը, 200-ամյա հայ համայնքի հեղինակությունը։ Լուրջ հեռանկարներ են նշմարվում կրոնական զբոսաշրջության ոլորտում։
Դրանից ելնելով՝ հանդիպումներ են կազմակերպվել մարոնականների ընդհանուր խորհրդի նախագահ, նախկին նախարար Ուադիհ Խազենի և ուղղափառ համայնքի խորհրդի նախագահ Մառուան Աբու Ֆադելի հետ։ Հյուրընկալող կողմերն ընդգծել են հայկական պատվիրակության ներկայացրած ուխտագնացության հայեցակարգի իրականացման կարևորությունը և պատրաստակամություն հայտնել տրամադրելու կրոնական համայքների տեղեկատվական հարթակներն ու հնարավորությունները՝ դիրքավորելու Հայաստանն իբրև կրոնական զբոսաշրջության ուղղություն։
Հանդիպման արդյունքներն ակտիվորեն լուսաբանվել են արաբական և հայկական մամուլի էջերում։
ՀՀ ԶՊԿ-ի հրավերով 2018 թ. մայիսին Հայաստան կժամանի կրոնական համայնքների ղեկավարներից կազմված պատվիրակությունը։ Մինչ այդ, Լիբանանում ՀՀ դեսպանատան և ՀՀ ԶՊԿ համագործակցության շրջանակներում, հոկտեմբերի 17-28-ը Հայասատանում է եղել «Ways» մարքեթինգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ուալիդ Յասմինը։ Համաձայնություն է ձեռք բերվել կազմակերպության «Connections» ամսագրի մի ամբողջական համար նվիրել Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին։ Նյութերի հավաքագրման աշխատանքներն արդեն իսկ սկսված են։
Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել հանդիպում Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, ՀՀ ԶՊԿ նախագահ Զարմինե Զեյթունցյանի և ՀԶԶՀ գործադիր տնօրեն Արա Խզմալյանի միջև։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2018 թ. մայիսին Ա.Կիտանյանի աջակցությամբ Հայաստան հրավիրել Լիբանանի առաջատար լրագրողներից և բլոգերներից կազմված խմբին։ Մինչ այդ, նախարարի նախաձեռնությամբ հոկտեմբերի 26-ին Լիբանանի զբոսաշրջային գործակալների միությունում տեղի ունեցավ շնորհանդես 18 առաջատար զբոսաշրջային օպերատորների համար։ Հատուկ ուշադրության են արժանացել Հայաստանում կրոնական, ձմեռային և կորպորատիվ զբոսաշրջության զարգացումներն ու հեռանկարները։
Նույն օրը հանդիպում է տեղի ունեցել նաև «New Plaza Tours» կազմակերպության ղեկավարների հետ, ովքեր իրականացնում են Բեյրութ-Թբիլիսի չարտերային չվերթներ։ Քննարկվել են Բեյրութ-Երևան-Թբիլիսի-Բեյրութ կոմբինացված ուղևորությունների իրականացման հնարավորությունները։
Հոկտեմբերի 29-ին պատվիրակությանն ընդունել է նաև Սիրիայի Արաբական Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Իմադ Խամիսը: Ողջունելով հյուրերին՝ Իմադ Խամիսը նշել է, որ պատերազմի հետևանքով երկար դադարից հետո հայկական պատվիրակության այցը Սիրիա մեծ իրադարձություն է երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների համատեքստում: Վարչապետն ընդգծել է որ սիրիական ճգնաժամի հարցում Հայաստանի հավասարակշռված դիրքորոշուման կարևորությունը։ Այնուհետև, Իմադ Խամիսը համառոտ ներկայացրել է պատերազմող Սիրիայի քայքայված տնտեսության վերականգնմանն ուղղված կառավարության ռազմավարությունը, ինչպես նաև տնտեսական նոր ծրագրերը:
ՀՀ պատվիրակությունը հանդիպել է նաև Սիրիայի Արաբական Հանրապետության զբոսաշրջության նախարար Բուշր Յազջիի հետ: Հանդիպմանը քննարկվել են զբոսաշրջության ոլորտում երկու երկրների համագործակցությունն աշխուժացնելու հնարավորությունները:
Նախարար Յազջին նշել է, որ Սիրիան ակտիվ աշխատանքներ է իրականացնում ոլորտի վերականգնման ուղղությամբ և ակնկալում է բարեկամ երկրների, հատկապես Հայաստանի հետ տուրիստական փոխայցելությունների աշխուժացում: Կողﬔրը համակարծիք էին, որ զբոսաշրջության ոլորտը զարգացնեու համար առկա են որոշակի պայմաններ, մասնավորապես՝ ընթացիկ տարվա հունիսի 28-ից գոծող Դամասկոս-Երևան չվերթը:
Ընդլայնված կազմով ՀՀ և ՍԱՀ պատվիրակությունների նիստում Զբոսաշրջության պետական կոﬕտեի նախագահ Զարﬕնե Զեյթունցյանը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջության ոլորտը, ինչպես նաև ուրվագծել այդ բնագավառում երկկողմ համագործակցության հեռանկարները:
Նիստի ընթացքում ՀՀ պատվիրակությանը ցուցադրվել են Սիրիայի զբոսաշրջության մասին կարճ տեսահոլովակներ:
Նշենք, որ 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Լիբանանից Հայաստան ժամանումները կազմել են 8538 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 82․3%, իսկ Սիրիայի Արաբական Հանրապետությունից Հայաստան ժամանումները 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում կազմել են 2595 մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 13․6-% ով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1045 դիտում
18:41 01-12-2023
Էրդողանը ներդրումներ է փնտրում Ծոցի երկրներում
1098 դիտում
09:57 14-11-2014
Պարսից ծոցի անդամ արաբական պետությունները կստեղծեն համատեղ ռազմածովային ուժեր
Այս բաժնից
2041 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
571 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
535 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի