3898 դիտում
11:10 27-09-2016
ՀՀԿ-ում նեղացածներ չկան, ու նեղացածների հեղաշրջում էլ չի սպառնում. Էդուարդ Շարմազանով
[i]Tert.am-ը զրուցել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:[/i]
[b]- Կառավարության փոփոխությունները հենց ՀՀԿ խորհրդի անդամների կողմից միանշանակ չընդունվեցին. Գագիկ Բեգլարյանն անգամ չի մասնակցել ՀՀԿ խորհրդի նիստին և նոր նախարարին ներկայացնելիս չի եղել: Սա նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ ներսում կարող է նոր, այսպես ասած, ընդդիմություն ձևավորվել՝ նախկին պաշտոնյաներից, կամ մրցակից:[/b]
-ՀՀԿ ներսում ՀՀԿ-ի նոր մրցակի՞ց. չեմ կարծում, որ Ձեր գնահատականն իրականության հետ կապ ունի: Իհարկե, ինչպես ցանկացած կուսակցությունում ՀՀԿ-ում ևս կարող է լինել բազմակարծություն: Բայց վարչապետ Կարապետյանի վստահության հարցը քննարկվել է Հանրապետական կուսակցության թե՛ Գործադիր մարմնում, թե՛ խորհրդի նիստում: Եվ ես Հայաստանում չեմ եղել, բայց քաջատեղյակ եմ, որ միաձայն Խորհուրդն ու Գործադիրը հավանություն են տվել Կարապետյանին` կազմել կառավարություն: Եվ այս բոլոր գործընթացների հիմքում ընկած է Հանրապետական կուսակցությունը: Բոլոր գործընթացների պատասխանատուն Հանրապետական կուսակցությունն է` նախագահ Սարգսյանի գլխավորությամբ: Այս կառավարության վարչապետը Կարապետյանն է, և ինչպես ցանկացած վարչապետ, Կարապետյանը ևս ունի ու կթողի իր ձեռագիրը, իր իդեաները։ Բայց սա Հանրապետականի կառավարությունն է, սա անկուսակցական կառավարություն չէ: Միգուցե այնտեղ կան անկուսակցականներ, բայց նրանք մեր քաղաքական թիմի անդամներ են: Սա, կրկնում եմ, Հանրապետականի կառավարությունն է, ու որևէ մեկի մոտ շփոթություն չառաջացնի, որ սա անկուսակցականների, պրոֆեսիոնալների՝ ոչ կուսակցականների կառավարություն է: Այս կառավարությունն ունի տեր, և այդ կուսակցությանը տերը` քաղաքական, Հանրապետական կուսակցությունն է:
[b]- Դուք ասացիք` միաձայն կողմ են քվեարկել, բայց միաձայն քվեարկելուց միգուցե չեն գիտակցել, որ կարող են դրսում հայտնվել, և մտավախություն չունե՞ք, որ կարող է ձևավորվել նախընտրական ինչ-որ նոր բլոկ, խումբ, հենց նեղացածների: ՀՀԿ-ից նեղացածների, որը փորձի ինքնուրույն քաղաքական խաղ տանել ընտրությունների ժամանակ:[/b]
- Ձեր հարցը մի քանի ենթահարց ուներ: Ես միշտ էլ բարձր եմ գնահատել ՀՀԿ իմ գործընկերների գիտակցության մակարդակը և, կարծում եմ, որ նրանք գիտակցաբար են վստահության քվե տվել վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությանը: Երկրորդ. նեղացածությունը քաղաքական կատեգորիա չէ և նրանք, ովքեր զգացմունքներով ու նեղացածությամբ են առաջնորդվում քաղաքականության մեջ, միգուցե դա իրենց տեղը չէ: Երրորդ. ՀՀԿ-ից նոր բլոկ դուրս գալն էլ, կարծում եմ, ֆանտաստիկայի ժանրից է: ՀՀԿ –ն ղեկավարում է և դեռ երկար տարիներ ղեկավարելու է Սերժ Սարգսյանը…
[b]-Դա կապ ունի՞…[/b]
- Կապ ունի, չունի... Շարունակեմ. նրանք բոլորը մեր քաղաքական թիմի անդամներ են: Թե՛ Հովիկ Աբրահամյանը, թե՛ Գագիկ Բեգլարյանը: Իսկ ինչ վերաբերում է հանելուն, դուրս գալուն, բոլորս մի օր գալիս ենք, գնում ենք, և քաղաքականությունն այնպիսի բան է, որ այսօր Ձեզ հետ խոսում եմ որպես ԱԺ փոխնախագահ, վաղը կարող է չլինեմ, բայց դա չի նշանակում, որ չպետք է լինեմ ակտիվ քաղաքականության մեջ:
[b]-Միգուցե Դուք չեք նեղանա, բայց մարդիկ կան, որ ակնհայտ նեղացել են, իրենց վարքից ակնհայտ երևում է, որ չեն հաշտվել այդ որոշման հետ, չեն ընդունել այն: Այսինքն` մտավախություն չունե՞ք, որ այդ բլոկը կստեղծվի և քաղաքական նոր խաղ կսկսվի նրանց կողմից. մանավանդ, որ հայտնի է, թե նրանք տնտեսական ինչ լծակների են տիրապետում:[/b]
-Ես չեմ ճանաչում, չգիտեմ` ում նկատի ունեք, գոնե ես իմ հանրապետական գործընկերների շրջանում նեղացած քաղաքական գործիչների չեմ հանդիպել: Եվ նոր խաղ չեն կարող սկսել, քանի որ իրենք խաղում են Հանրապետականի քաղաքական թիմի կազմում: Եվ մենք բոլորս մեկ քաղաքական թիմի անդամ ենք` անկախ նրանից` էս պահին պաշտոնյա՞ ենք, թե՞ ոչ: Հանգիստ եղեք. որևէ հեղաշրջում ՀՀԿ-ին չի սպառնում:
[b]- Ճի՞շտ է, որ նրանց փորձելու են ԱԺ գործուղել՝ ռեյտինգային քվեարկության:[/b]
-Հասարակությունը հնարավորություն ունի ընտրության, հասարակությունն ում կընտրի, նա էլ կգա ԱԺ:
[b]Մանրամասն՝ [url=http://www.tert.am/am/news/2016/09/27/Sharmazanov/2144738]սկզբնաղբույր կայքում[/url]:[/b]
Նմանատիպ նյութեր
2850 դիտում
10:19 24-11-2016
ՀՀԿ փոխնախագահ ընտրվելու համար նախ պետք է լինել ՀՀԿ անդամ. Էդուարդ Շարմազանով. «168 ժամ»
4774 դիտում
22:22 07-03-2018
ՀՀԿ-ն մինչև ապրիլ չի քննարկի վարչապետի թեկնածուի հարցը. Էդուարդ Շարմազանով
Այս բաժնից
1321 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1486 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1255 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»