ՀՀԿ-ն մինչև ապրիլ չի քննարկի վարչապետի թեկնածուի հարցը. Էդուարդ Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ վարչապետի թեկնածուի պաշտոնում կառաջադրի այն անձին, որը լավագույնս կկարողանա իրականացնել իր սահմանդրական լիազորությունները: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«ՀՀԿ-ն մինչև ապրիլ չի քննարկի ՀՀԿ-ի թեկնածուի հարցը վարչապետի պաշտոնում: Մենք դա կքննարկենք ապրիլին, երբ գա ժամանակը: Կուսակցությունը հաշվի առնելով ՀՀ քաղաքացու, ազգային ու պետական շահը, կառաջադրի վարչապետի պաշտոնում այն թեկնածուին, որն ըստ մեզ և հասարակության լայն խավերի, կկարողանա իրականացնել իր սահմանադրական լիազորությունները»,-ասաց նա: