Եվրամիությունը Թուրքիայում ապաստանած փախստականներին ամսական 30 եվրո կվճարի
Եվրամիությունը մտադիր է Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականներին ամսական 30 եվրո գումար հատկացնել, գրում է գերմանական Die Well թերթը։
Գումարները բանկային հաշվեհամարներին կփոխանցվեն հոկտեմբեր ամսից սկսած։ Ծրագրի իրագործումը Թուրքիայում կդրվի Կարմիր մահիկի և ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի վրա, որոնց կօգնեն թուրքական իշխանությունները։
Ըստ ԵՄ հումանիտար օգնության և ճգնաժամային կառավարման հանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսի՝ այդ վճարումները կօգնեն փախստականներին «նորմալ կյանքի» զգացողություն ունենալ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հայտարարել էր, որ ԵՄ-ը մինչ օրս չի փոխանցել փախստականների կարիքների համար խոստացած 3 մլրդ դոլարը։