Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է սիրիացի փախստականների համար Թուրքիային միլիարդ եվրո հատկացնելու մասին, գրում է Euronews-ը։ Փոխանցում է News.am-ը։
Նա նշել է, որ Եվրամիությունը միշտ աջակցել է Թուրքիային Սիրիայից փախստականների հետ աշխատելու հարցում (երկիրն ընդունել է 3,2 միլիոն մարդ) և վերջին 12 տարիների ընթացքում այդ նպատակով հատկացրել է գրեթե 10 միլիարդ եվրո։
Ըստ Euronews-ի՝ հանդիպմանը հաջորդած լրագրողների հետ զրույցում ֆոն դեր Լայենը բարձրացրել է Էրդողանի անտեսած երկու կարևոր թեմաները՝ շրջանցել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները, որոնցում մեղադրում են Անկարային, և Կիպրոսի վերամիավորումը։ Թուրքիան աշխարհում միակ երկիրն է, որը ճանաչում է կղզու հյուսիսարևելյան մասը, որը հայտնի է որպես Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն։
«Մենք շատ անելիքն ունենք»,- ամփոփել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։