Թուրքիայում ապաստանած սիրիացի քրդերի թիվը հասել է 100,000-ի. ՄԱԿ
«Իսլամական պետության» սպառնալիքներից փախած և Թուրքիայում ապաստանած սիրիացի քուրդ փախստականների թիվն արդեն հասել է 100,000-ի սահմանագծին: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հարձակումների պատճառով Սիրիայից շուրջ 60,000 քուրդ է փախել և ապաստան գտել Թուրքիայի տարածքում: Նրանք հատել են թուրք-սիրիական սահմանի բացումից հենց հաջորդ օրը: