Թուրքիայում ապաստանած հազարավոր քրդեր վերադարձել են Սիրիա
Սիրիական Քոբանի քաղաքը լքած հազարավոր քրդեր վերջին օրերին սկսել են վերադառնալ իրենց տները, գրում է թուրքական Sabah թերթը՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վարչության իր աղբյուրին:
Վերջին 5 ամիսներին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը բազմաթիվ անգամներ փորձել է զավթել Քոբանին, ինչի հետ կապված շուրջ 200 հարյուր հազար բնակիչ Քոբանիից և նրան հարակից բնակավայրերից փախել էր Թուրքիա: Իսկ ներկա դրությամբ քրդական ուժային խմբավորումներին հաջողվել է ոչ միայն վերացնել Քոբանիի շրջափակումը, այլև ազատագրել ԻՊ-ից Քոբանիի մերձակա 200-ից ավելի գյուղեր: