Դոնալդ Թրամփին ոչ մի կերպ չի կարելի մոտ թողնել միջուկային զենքին. Հիլարի Քլինթոն
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի միջուկային պոտենցիալը ավելի հզոր է, քան ԱՄՆ-ի միջուկային պոտենցիալը։
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, այդ մասին Թրամփըհայտարարել է նախօրեին ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ ունեցած ուղիղ եթերով հեռուստաբանավեճի ժամանակ։
Բացի այդ, նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է ընդլայնել իր հնարավորությունները միջուկային ոլորտում, մինչդեռ ԱՄՆ-ին ոչ մի կերպ չի թարմացնում իր արսենալը, և եթե ինքը ընտրվի երկրի նախագահ, ապա չի շտապի ազատվել միջուկային զենքից՝ չնայած համարում է այն մարդկությանն ուղղված ամենամեծ սպառնալիքը։
Իր հերթին, Քլինթոնը հայտարարել է, որ Թրամփին ոչ մի կերպ չի կարելի մոտ թողնել միջուկային զենքին։