Մենք մեր արդարադատության համակարգին թույլ ենք տվել դուրս գալ հավասարակշռությունից, իսկ վերջին ողբերգությունները պետք է համախմբեն մեզ. Հիլարի Քլինթոն
ԱՄՆ նախկին պետքարտուղար և առաջին տիկին, ներկայումս նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, ելույթ ունենալով Կոլումբիայի համալսարանում, առաջարկել է բոլոր ոստիկաններին զինել մարմնի վրա կրվող տեսախցիկներով՝ կապված ԱՄՆ քաղաքներում վերջին անկարգությունների հետ:
Ինչպես տեղեկացնում է «russian.rt.com»-ը, Քլինթոնը նշել է ամերիկացի ոստիկանների շրջանում ռասայական նախապաշարումների առկայությունը:
«Մենք մեր արդարադատության համակարգին թույլ ենք տվել դուրս գալ հավասարակշռությունից, իսկ վերջին ողբերգությունները պետք է համախմբեն մեզ՝ որպես ազգ, ու հակակշիռ գտնեն բռնությանը»,- ասել է նա: Ըստ Քլինթոնի` այդ կերպ հնարավոր կլինի խուսափել իրավապահների չարաշահումներից ու չարդարացված բռնության դեպքերից: