1170 դիտում
19:10 26-09-2016
Հալեպում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին
Սեպտեմբերի 25-ին Հալեպում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:
Միջոցառմանը ներկա էին Հալեպի նահանգապետը, քաղաքապետը, առևտրի և արդյունաբերական պալատների նախագահները, Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ, հայ համայնքի հոգևոր առաջնորդներ, ազգային իշխանությունների ներկայացուցիչներ, գործարարներ, հալեպահայեր:
Ընդունելությանն ելույթով հանդես եկավ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը, ով, անդրադառնալով անկախության 25 տարիների ձեռքբերումներին և նվաճումներին, մասնավորապես նշեց, որ «25 տարի առաջ այս օրերին մեր ժողովուրդը բացեց պատմության ոսկետառ մի նոր փուլ՝ աշխարհին հայտարարելով, որ պատրաստ է լինել ազատ, անկախ, ինքնիշխան և կրել սեփական ճակատագիրը կերտելու մեծագույն պատիվն ու պատասխանատվությունը: Իրականացավ այն, ինչի մասին երազում էին աշխարհով մեկ սփռված միլիոնավոր հայեր. Հայաստանը վերակերտեց անկախ պետականությունը»:
Գլխավոր հյուպատոսը նաև ընդգծեց հալեպահայության կարևոր ներդրումը Հայաստանի պետականակերտման գործում, ինչպես նաև շեշտեց, որ այսօր, երբ սիրիական ճգնաժամի հետևանքով հայկական համայնքը բազմաթիվ մարտահրավերների է բախվում, Հայաստանի Հանրապետությունը արել և անում է հնարավորը` նրանց աջակցելու և սատարելու համար:
Միջոցառման ժամանակ գլխավոր հյուպատոսը հալեպահայ համայնքի մի շարք ներկայացուցիչների հանձնեց ՀՀ Նախագահի կողմից շնորհված պետական պարգևներ:
Հանդիսության ավարտին Բերիո Թեմի առաջնորդ Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանը ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանին պարգևատրեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Ծառայության» շքանշանով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
562 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
838 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել