Իրանում առաջին անգամ վարկային քարտեր կթողարկվեն
Իրանի բանկերն առաջին անգամ կթողարկեն տեղական վարկային քարտեր։ Այդ մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Քարտերը կգործարկվեն միայն երկրի ներսում։ Ժամկետն ու սպասարկման գինը սահմանելու է Իրանի Կենտրոնական բանկը։
Նշենք, որ մինչ այդ երկրում թողարկվել են դեբետային քարտեր։ Վարկային քարտերի թողարկման ժամկետի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։