Կատալոնիայում կթողարկվեն ավտոբուս-սիզամարգեր. ավտոբուսների տանիքներին կտեղադրվեն փոքրիկ պուրակներ՝ երբեմն մինի-լճակներով
Կատալոնացի բնանկարիչ Մարկ Գրանիենը քաղաքային իշխանություններին համոզել է այն բանում, որ կարելի է փոքրիկ պուրակներ՝ երբեմն մինի-լճակներով, տեղադրել անմիջապես ավտոբուսների տանիքին:
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, գաղափարը ոչ միայն ուղղակի սենսացիոն է, այլև՝ այն կարող է լավ «խայծ» լինել զբոսաշրջիկների համար, ովքեր նման բան երբեք իրենց աչքրով չեն տեսել:
Գրանիերի առաջարկի իրականացումը բացի ամեն ինչից, նաև տրանսպորտային միջոցի կողմից ծախսված էներգիայի խնայողության լավ միջոց է: Այսպես, տանիքին այգին ծառայում է որպես լավ ջերմամեկուսիչ շերտ՝ նվազեցնելով ջերմության/ցրտի կորուստները՝ կախված տարվա եղանակից, իսկ դա նշանակում է, որ նվազում է վառելիքի ծախսը, որն անհրաժեշտ է ավտոբուսի սրահում օդը տաքացնելու (կամ սառեցնելու) համար:
Շարժական էկոլոգիական հրապարակները նաև կմեղմեն այն տապը, որ ամռանը վեր է բարձրանում ասֆալտից: