4074 դիտում
15:17 26-09-2016
Եթե Սաակաշվիլին վերադառնա. ապա անմիջապես կձերբակալվի. Վրաստանի ՆԳՆ
Եթե Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին որոշի վերադառնալ հայրենիք, ապա սահմանը հատելու ժամանակ անմիջապես էլ կձերբակալվի։ Այդ մասին այսր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մգեբրիշվիլին։
Նշենք, որ վերջերս Սաակաշվիլին հայտնել էր վրացական ԶԼՄ-ներին, որ ծրագրում է մեկնել Վրաստան հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրությունների էքզիտ-փոլի արդյունքներն իմանալուց հետո։ Քվեարկությունից մի քանի օր առաջ Օդեսայի նահանգապետը մտադիր է իր շտաբը բացել Թուրքիայում՝ Վրաստանի հետ սահմանին։
Միևնույն ժամանակ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, ոբ թեկնածությունն է առաջադրել Զուգդիի շրջանի համամասնական ընտրություններում, գրեթե բոլոր հանդիպումներում վստահեցնում է, որ իր ամուսնու՝ Միխեիլ Սաակաշվիլիի վերադարձն անխուսափելի է։
Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանությունները հետախուզում են հայտարարել երկրի նախկին նախագահի նկատմամբ։
Նմանատիպ նյութեր
23540 դիտում
12:14 12-09-2017
Կձերբակալվի՞ արդյոք Միխայիլ Սաակաշվիլին Կիևի ճանապարհին. Վիվառո` նաև քաղաքական զարկերակի վրա. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29142 դիտում
10:51 07-02-2018
Եթե Վրաստանում հայտարարեմ, որ «օրենքով գող» եմ, ապա ինձ անմիջապես կձերբակալեն. «Առավոտ»
12621 դիտում
09:01 22-11-2018
Արամ Հարությունյանը կձերբակալվի՞. ՀՔԾ-ն ստացել է անհրաժեշտ փաստաթղթերը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
568 դիտում
20:25 01-05-2024
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
514 դիտում
19:50 01-05-2024
Թուրքիան ցանկանում է միանալ Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցին. Ֆիդան
538 դիտում
19:03 01-05-2024
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա