Ռուսաստանն ու Պակիստանը սկսել են համատեղ զորավարժություններ
Ինչպես հաղորդում է Ria.ru-լրատվական գործակալությունը, Ռուսաստանի և Պակիստանի զինված ուժերի ստորաբաժանումները սկսել են զորավարժություններ, որը մեկնարկել է Պակիստանի զինված ուժերին պատկանող հրաձգարանում։
Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 10-ը։ Երկու երկրների միջև անցկացվող զորավարժությունը կոչվում է «Բարեկամություն 2016»։
Նշենք նաև, որ այս երկու երկրները առաջին անգամն են իրականացնում համատեղ զորավարժություն։