Իրանը և Պակիստանը ՌԾՈւ-ի համատեղ զորավարժություններ են անցկացրել
Իրանի ՌԾՈւ-ի նավերը եւ սուզանավն այցելել են Կարաչիի նավահանգիստ եւ մասնակցել Պակիստանի հետ համատեղ ռազմածովային զորավարժություններին։ Այս մասին տեղեկացրել է The Nation-ը։
Պարբերականի տվյալներով՝ այցի ընթացքում երկու նավատորմների սպաները հանդիպումներ են ունեցել, փոխայցելություններ կատարել, ինչպես նաեւ քննարկել «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»։
Իրանի եւ Պակիստանի ՌԾՈւ-ի զորավարժությունները վկայել են ռազմածովային համագործակցության ամրապնդման մասին, իսկ այցը դարձել է «երկու եղբայրական երկրների միջեւ ամուր երկկողմ կապերի եւ տարածաշրջանային խաղաղության ձգտման» դրսեւորում, նշել են Պակիստանի ՌԾՈւ-ի հրամանատարությունում։