211652_close_icon
views-count9731 դիտում article-date 16:07 25-09-2016

Մոսկվայում փակվել է մանկական պոռնոգրաֆիայի մեջ մեղադրվող ցուցահանդեսը

Մոսկվայում փակել են «Ջոք Սթերջես. առանց ամաչելու» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը բացվել էր Լյումեր եղբայրների անվան լուսանկարչական կենտրոնում։ Այդ մասին հայտարարել են «Ռուսաստանի սպաներ» կազմակերպության և Հանրային պալատի նախագահ Անտոն Ցվետկովը։ Ինչպես տեղեկացնում է Ria Novosti-ն, ցուցահանդեսի կազմակերպիչները ընդառաջ են գնացել ՌԴ Հանրային պալատին և այսօրվանից փակել այն։ Այդ կապակցությամբ իրենց դժգոհությունն էին հայտնել նաև մանկական օմբուդսմեն Աննա Կուզնեցովան և սենատոր Ելենա Միզուլինան, ոբքեր գտել են, որ Ջոք Սթերջեսի լուսանկարները մանկական պոռնկագրություն են պարունակում։

Նմանատիպ նյութեր