688 դիտում
20:55 18-05-2015
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի հարցերով
Մայիսի 18-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցող Մոդ դը Բոյեր-Բուքիքյոյին:
Հանդիպման ընթացքում հատուկ զեկուցողը ներկայացրեց Հայաստան իր այցի արդյունքում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում բացահայտված խնդիրներն ու մարտահրավերները: Անդրադարձ կատարվեց նաև օրենսդրական բարեփոխումների գործընթացին:
Ողջունելով հյուրին` արտգործնախարարի տեղակալը նշեց, որ երեխաների պաշտպանության ոլորտը, երեխաների նկատմամբ հատուկ վերաբերմունքով պայմանավորված, մշտապես գտնվում է Հայաստանի կառավարության ուշադրության ներքո: Նա անդրադարձավ այս ուղղությամբ երկրում կատարվող աշխատանքներին` կարևորելով միջազգային պարտավորությունների շրջանակներում իրականացվող գործողությունները:
Նմանատիպ նյութեր
838 դիտում
20:05 27-02-2023
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄԱԿ Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի հետ
Այս բաժնից
5413 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի
925 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը