Հնդկաստանում տաքսի-ծառայությունը փակվել է՝ բռնաբարության մեջ մեղադրվող վարորդի պատճառով. տեսանյութ
Հնդկաստանի մայրաքաղաքում կասեցվել է Uber միջազգային օնլայն տաքսի-ծառայության գործունեությունը: Ուղեւորուհիներից մեկը վարորդին մեղադրել է բռնաբարության մեջ: Ոստիկանությունը պատասխանատվության է ենթարկել ընկերությանը, որը չնայած վարորդի հանցավոր անցյալին, աշխատանքի է ընդունել նրան: Տղամարդը նախկինում ազատազրկված է եղել՝ սեռական բնույթի ոտնձգությունների համար:
Uber-ի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ընկերությունն ամեն ինչ կանի՝ հանցագործին պատժելու ուղղությամբ, իսկ ուղեւորուհու ընտանքիը օգնություն կստանա: