211652_close_icon

Ժերար Դեպարդիեն Կաննի կինոփառատոնը համեմատել է պոռնոգրաֆիայի հետ

views-count3509 դիտում article-date 11:31 16-05-2016
Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն քննադատել է Կաննի ներկայիս փառատոնը՝ ասելով, որ նրա կազմակերպիչները հակում ունեն պոռնկագրության հանդեպ, հաղորդում է Nice matin թերթը, որին հարցազրույց է տվել դերասանը: «Այսօր ամեն ինչում փողն է իշխում, իսկ դա կինոյի հետ ոչ մի առնչություն չի կարող ունենալ: Կաննը արժանի չէ դրան: Ռոկկո Սիֆֆրեդին (հայտնի իտալացի պոռնոդերասան) Կաննի աստիճաններով բարձրանում է 2 կանանց հետ, որոնց շրջազգեստները չափազանց կարճ են և նրանց մասին խոսում են բոլորը, հեռուստացույցով միայն նրանց ցուցադրում: Դա իսկական պոռնոգրաֆիա է»,-ասել է Դեպարդիեն: Նա հավելել է, որ ոչ մի ցանկություն չունի ներկա գտնվելու փառատոնին:

Նմանատիպ նյութեր