Չինաստանում սկսել է գործել աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակը
Չինաստանում շահագործման է հանձնվել աշխարհի ամենամեծ ռադիոաստղադիտակը։ Նրա հանդիդավոր բացման արարողությանը երկրի Գույչժոու նահանգում ներկա են գտնվել նաև տարբեր երկրներից հրավիրված հարյուրավոր գիտնականներ, հաղորդում է BBC-ն։
FAST հեռադիտակն ունի 500 մ տրամագծով ալեհավաք, որը մի քանի անգամ գերազանցում է մինչ այժմ ամենամեծը համարվող Պուերտո Ռիկոյի Արեսիբո հետազոտական կենտրոնի հայտնի հեռադիտակը։
Արդեն իսկ ստացվել են առաջին ազդանշանները։ Ռադիոհեռադիտակի կառուցման համար պահանջվել է 5 տարի և 180 մլն դոլար։ Իսկ տեղանքից տարհանվել և այլ տեղում է վերաբնակվել մոտ 8 հազար քաղաքացի։ Ռադիոհեռադիտակը հնարավորություն կունենա հետևել հեռավոր գալակտիկաներին։