Չինաստանում գործարկել են աշխարհի ամենամեծ օդամաքրիչ համակարգը
Չինաստանի հյուսիս-արևմտյան մասում՝ Սիան քաղաքում, փորձարկել են հսկայական օդամաքրիչ սարք, այդ մասին հայտնել է South China Morning Post-ը։
Սարքը դեռևս չունի աշխարհում նմանակն իր չափսերով, տեղադրվել է 100 մետր բարձրություն ունեցող աշտարակի վրա, աշխատում է ջերմային կայանների հաշվին, որոնք կառուցված են աշտարակի մոտակայքում։
Օդը, անցնելով համակարգի մեջ, արևային էներգիայի կողմից տաքանալու արդյունքում բարձրանում է աշտարակով և ենթարկվում բազմաֆիլտրացման։
Չինաստանի գիտությունների ակադեմիայի անդամները փաստել են, որ մի քանի ամիսների ընթացքում համակարգի միջոցով հնարավոր է եղել մաքրել ավելի քան մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր՝ օդի աղտոտվածությունից։