211652_close_icon
views-count2520 դիտում article-date 14:46 24-09-2016

ԱՄՆ-ում 5-րդ սերնդի F-35 ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ Այդահո նահանգի ռազմաբազայում փորձնական թռիչքի ժամանակ հրդեհվել է 5-րդ սերնդի F-35 կործանիչը: Այս մասին հայտնում է Defense News-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ օդաչուն կատապուլտի է ենթարկվել: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Նշվում է, որ թռիչքի ժամանակ հրդեհ է սկսվել ինքնաթիռի հետնամասում: Վթարի պատճառները պարզվում են: Հիշեցնենք, որ 5-րդ սերնդի F-35 բազմաֆունկցիոնալ կործանիչի արժեքը մոտ 100 մլն դոլար է կազմում:

Նմանատիպ նյութեր