ԱՄՆ֊ում ռազմական ինքնաթիռ է կործանվել
ԱՄՆ֊ի Արիզոնա նահանգում ռազմական ինքնաթիռ է կործանվել, հայտնում է ABC հեռուսաալիքը՝ հղում անելով ԱՄՆ֊ի քաղավիացիայի Դաշնայիբ վարչությանը։
Ինքնաթիռը վթարի է ենթարկվել տեղական ժամանակով 13։25֊ին Սաքաթոն քաղաքի ոչ մարդաշատ շրջանում։
Օդաչուին հաջողվել է փրկվել։ Նա աննշան վնասվածքներ է ստացել։
Գործակալության մամլո քարտուղարը հայտնել է, որ ինքնաթիռը շարժիչի հետ կապված խնդիրներ է ունեցել։