ԱՄՆ֊ում ավիաշոուի ընթացքում ինքնաթիռ է կործանվել
ԱՄՆ֊ի Վիսկոնսին նահանգի Սթիվենս-Փոյնթ քաղաքում ավիաշոուի ընթացքում մեկտեղանոց «Як-55M» մարզական ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է WSAW հեռուստաալիքը։
Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, ինքնաթիռը թռիչքավայրէջքային ուղուց 300 մետր հեռավորության վրա մխրճվել է գետնի մեջ։ 47-ամյա օդաչուն մահացել է։ Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռը հնարավոր է ունեցել է շարժիչի հետ կապված խնդիրներ։
Ավիաշոուի բոլոր միջոցառումները հետաձգվել են։ Իշխանությունները միջադեպի հետաքննություն են սկսել։