Գերմանիա. «Բորուսիան» շարունակում է իր հաղթարշավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է իր հաղթանակներով և գեղեցիկ խաղով ուրախացնել իր երկրպագուներին:
Այս անգամ Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում «Բորուսիան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին»: Հատկապես արտակարգ գեղեցիկ ստացվեց դորտմունդցիների երրորդ գոլը, որը հրաշալի կոմբինացիայից հետո հեղինակեց Ռաֆայել Գերեյրոն:
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» 12 միավորով 2-րդն է: Նույնքան միավոր ունի նաև առաջատար Մյունխենի «Բավարիան», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
[b]Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր
[/b]
«Բորուսիա Դորտմունդ» - «Ֆրայբուրգ»՝ 3:1
Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 45, Լուկաշ Պիշչեկ, 53, Ռաֆայել Գերեյրո, 90+1 - Մաքսիմիլիան Ֆիլիպ, 60