Գերմանիա. «Բորուսիան» անզոր էր «Բավարիայի» առջև. տեսանյութ
Գերմանիայի Բունդեսլիգայի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումը՝ «Բավարիայի» և Դորտմունդի «Բորուսիայի» միջև, չարդարացրեց սպասելիքները:
Պեպ Գվարդիոլայի սաները մի կարգ բարձր էին Տոմաս Տուխելի թիմից: Հանդիպման հաշիվը լիովին արտացոլեց այդ թիմերի միջև խաղամակարդակների տարբերությունը՝ 5:1: «Բավարիան» 8 խաղում տոնեց 8-րդ հաղթանակը, իսկ դորտմունդցիներին կարող է սփոփել միայն այն փաստը, որ իր հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը թարմացրեց սեփական ռեկորդը՝ դառնալով Բունդեսլիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը առաջնության մեկնարկային 8 խաղերում անընդմեջ գոլ է խփում:
Այս պարտությունից հետո «Բորուսիան» 17 միավորով մնաց երկրորդ տեղում: Նշենք, որ սա մրցաշարում դորտմունդցիների առաջին պարտությունն էր:
[b]Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր[/b]
«Բավարիա» - «Բորուսիա Դ.»՝ 5:1
Թոմաս Մյուլեր, 26, 34 (11մ), Ռոբերտ Լևանդովսկի, 46, 58, Մարիո Գյոտցե, 66 - Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 36