ՌԴ Կեմերովո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. կա 4 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
ՌԴ Կեմերովո քաղաքի «Зимняя вишня» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հրդեհի հետևանքով կա 4 զոհ, ովքեր երեխաներ են:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններիս դիերը հայտնաբերվել են առևտրի կենտրոնի կինոթատրոններից մեկի դահլիճում:
Աղբյուրի տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է կինոթատրոնի դահլիճում: Այրվել են 4 հարկանի կենտրոնի 3 հարկերը:
Առևտրի կենտրոնից տարհանվել են բոլոր հաճախորդները:
Այս պահին տեղում աշխատում են համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները: